կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 15:16
Աշխարհ

Լեգենդար «Նշտարն» արևմուտքի սարսափն էր. թե ինչպես ստեղծվեց գերհզոր միջմայրցամաքային հրթիռը

Լեգենդար «Նշտարն» արևմուտքի սարսափն էր. թե ինչպես ստեղծվեց գերհզոր միջմայրցամաքային հրթիռը

ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԻՑ

«ՆՇՏԱՐԸ» ԿՊԱՏՌՎԻ ԵՎ….              

Այն մասին, թե այդ գնացքը ինչպիսի սարսափ էր պատճառում Արևմուտքի երկրների զինված ուժերին՝ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում մինչև այսօր լեգենդներ են պատմում:

Ապրանքամարդատար այդ գնացքը իր տեսքով բացարձակապես չէր տարբերվում իր հազարավոր նմաններից՝ գրեթե մեկ կիլիոմետր ձգվող շարժակազմ՝ ապրանքատար փակ և մի քանի՝ մարդատար վագոններով: Սակայն այդ սովորական գնացքի ներսում քողարկված էր գերգաղտնի հրթիռային զորամաս, որն իր զորանոցում ունեցած հրթիռներով ընդունակ էր աշխարհի ցանկացած անկյունում և ցանկացած նշանակետ խոցել մի քանի տասնյակ մետր ճշգրտությամբ: Արևմուտքում SS-24 տիպի ռուսական հրթիռներն անվանում էին Scalpl-Նշտար:

70-ականներին խորհրդային հետախուզությունը ձեռք բերեց Ամերիկայում անընդհատ շարժվող գնացքի վրա միջմայրցամաքային հրթիռներ տեղադրելու Պենտագոնի ծրագիրը: Երկրի ղեկավարության համար դա խուճապահարույց նորությունն էր: Երկրով մեկ անընդհատ տեղաշարժվող գնացքին գործնականում անհնար էր հետևել, որոշել գտնվելու վայրը և հրթիռահարել:  Այլ խոսքով, Միացյալ Նահագներում ստեղծվում էր ստրատեգիական նոր համակարգ, որի դիմաց ԽՍՀՄ-ը հակաթույն չուներ:

-Դե որ չենք կարող գտնել վնասազերծել, ուրեմն պետք է ստեղծել նմանատիպ մի բան,- որոշեցին ԽՄԿԿ Կենտկոմում:

***

Խորհրդային գիտնականներից պահանջվեց ընդամենը 3 տարի, որպեսզի զինվորականնեին ներկայացնեն իրենց նախագիծը: Հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ ամերիկացիները նման բան չեն ստեղծել: Ամերիկացիները պարզապես թյուրմացության մեջ էին գցել ռուսներին, այսինքն՝ խաբել:

Խորհրդային կոնստրուկտորները մտադրվեցին գնացքի համար օգտագործել  SS-24 հրթիռը, իսկ հանքահոր-խողովակի համար կիրառել հավաքվող-ծալվող բաժակի սկզբունքը (կարծում ենք բոլորն էլ երբևէ տեսել կամ օգտագործել են այդ բաժակները, որոնք շատ համար են ճանապարհ գնալու ժամանակ): Ծալ-ծալ հավաքված այդ խողովակը ուզածդ  պահին կարող էր բացվել այնքան, որ նրա մեջ տեղավորվեր հսկա հրթիռը:

«Նշտարը» կշռում էր 100 տոննա: Դա միջմայրցամաքային հրթիռ էր 11.000 կիլոմետր գործողության շառավղով և աշխատում էր պինդ վառելիքով: «Նշտարը» ուներ կեսմեգատոննանոց միջուկային 10 ռումբ, որոնցից ամեն մեկն ուներ նշանառության իր անհատական համակարգը, որը կարող էր շրջանցել-հաղթահարել հակահրթիռային պաշտպանության ցանկացած պատնեշ:

Հրթիռի հարվածի ճշգրտության համար Արևմուտքում այն կոչեցին «Նշտար», որովհետև խորհրդային հրթիռը նախատեսված էր վիրաբույժի նշտարի նման պատռել-բացել թշնամու լավ պաշտպանված օբյեկտները՝ ստորերկրյա ապաստարաններ, հրամանատարական հանգույցներ, հրթիռային համակարգերի ստորերկրյա հորեր: Զուր չէր, որ արտասահմանում այդքան վախենում էին «Նշտարից»: Նրա 10 միջուկագլխիկներից յուրաքանչյուրը կարող էր հասցնել այնպիսի ուժգնության հարված, որը տասնյակ անգամներ գերազանցում էր Հիրոսիմայի վրա նետված ռումբին: Ըստ որում, հրթիռի արձակումը կարող էր իրակացվել գնացքի երթուղու ցանկացած կետից: Միջուկային բալիստիկ հրթիռներով զինված գերգաղտնի գնացքը ակոսում էր անծայրածիր երկրի տարածքը և օրը 1000 կիլիոմետրով փոխում էր հարվածի իր դիրքը՝ սարսափ պատճառելով հավանական թշնամուն:

Բանն այն է, որ եթ անգամ լրտես-արբանյակները կարողանում էին արձանագրել գնացքի շարժումը որևէ ուղղությամբ, ապա տառացիորեն մի քանի րոպե հետո գնացքը հայտնվում էր տեսանելիությունից դուրս: Եվ, որպեսզի գնացքը միշտ գտնվեր հավանական հակառակորդի տեսադաշտում, պետք էր տիեզերքում ունենալ առնվազն 300 լրտեսական արբանյակ: Այն ժամանակներում նման շռայլություն իրեն չէր կարող թույլ տալ ոչ մի երկիր: Այսինքն, եթե իրավիացի լինենք, հիմա էլ չի կարող:

Նյութը՝ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» թերթի