|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը կարող է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը դառնալ: Ըստ Daily Mail-ի՝ բրիտանացի պաշտոնյաները վստահ են, որ Քեմերոնն այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն է: Brexit-ից հետո Բրիտանիան մտադիր է ավելի ակտիվ դեր ունենալ Դաշինքում:
Բրիտանական կառավարական աղբյուրների պնդմամբ՝ Քեմերոնը բաց է այդ հարցով բանակցությունների համար, իսկ Բրիտանիան կշահի մեծ քաղաքականություն նրա վերադարձից:
Միացյալ Թագավորության ներկայացուցիչները Դաշինքի պատմության մեջ երեք անգամ են այն գլխավորել` 1952-1957 թվականներին՝ Գասթինգս Իսմեյը, 1984-1988-ին՝ Փիթեր Քարինգթոնը, 1999-2003-ին՝ Ջորջ Ռոբերթսոնը: