|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2024 թվականի մարտի 17-ից 19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ ՆԱՏՕ-ի պաշտոնական էջում հրապարակված է օրակարգը։
Կիրակի օրը՝ մարտի 17-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին, պարոն Ստոլտենբերգը քննարկումներ կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար պարոն Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի։ Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Երեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, Ստոլտենբերգը կլինի Երևանում, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։