Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը մեկ տարուց ավելի է, ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում էր Բերդում:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ծառայել է ՀՀ տարբեր զորամասերում, այդ թվում` Գորիսում տեղակայված զորամասում, եղել է դասակի հրամանատար:
Yerkir.am-ի հետ զրույցում Մելիքյանի հրամանատարությամբ ծառայած զինծառայողներ պատմեցին, որ նա հիանալի սպա էր, վարժ տիրապետում էր ռազմական գործին, ընկերասեր էր, զինվորներին նվիրված:
«Զինվորների կողմից շատ սիրված էր, բոլորը նրան հարգում էին»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր տեղեկություններով՝ Մելիքյանն Աշոցքից էր, ընտանիքի միակ արու զավակը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: