Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարքային Վահե Ստեփանյանն, ով դասակի մյուս անդամների հետ կանխել էր օգոստոսի 3-ին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը` yerkir.am-ի հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները:
«Երեկոյան հերթափոխը կատարելուց հետո մեր զինծառայողներից մեկը նկատեց հակառակորդի դիմակավորված զինծառայողին , ով փորձում էր անցնել արգելափակոցը: Անմիջապես դիրքում տագնապ հայտարարեցի: Հետո մեր ավագ սերժանտ Ասրյանը հակառակորդի վրա նռնակ նետեց, հակառակորդը խուճապի մատնվելով հեռացավ, ապա խրամատի մոտ գտնվող ձորից տղաները կրակոցների ձայներ լսեցին, ինչից հետո կրակ բացեցինք , ու հարևան դիրքերի օգնությամբ 4 րոպեում հետ շպրտեցինք թշնամուն»,-ասաց նա:
Վահեն և ընկերները պատմեցին , որ հակառակորդի կողմից նման փորձեր էլի են եղել, սակայն ոչ այնքան բարդ, որքան այս մեկը: Շարքային Դավթյանն էլ, ով ընդամենը 6 ամիս է , ինչ գտնվում է ծառայության մեջ, պատմեց, որ առաջին անգամ է ականատես եղել հակառակորդի դիվերսիոն փորձին և կանխել այն: Դավթյանին և իրենց դասակի մյուս տղաներին է վերագրվում օգոստոսի 5-ի հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից կատարված դիվերսիան կանխելն ու արժանի հակահարված տալը:
Ամառային ուսումնական շրջանի մեկնարկին նվիրված միջոցառմանը նրանց, ինչպես նաև հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին ԼՂՀ Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ տեղակայված Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում պատժիչ և կանխարգելիչ գործողությունների ընթացքում իրենց արիությամբ աչքի ընկած մի քանի այլ զինծառայողների պարգևատրեցին զորամասի հրամանատար Կարեն Առստամյանը և ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչները:
Հիշեցեննք, որ այդ ժամանակահատվածում Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողություննրի արդյունքում հակառակորդը տվել է 4 զոհ և երեք վիրավոր: Ցավոք այդ ընթացքում մենք ունեցել ենք 1զոհ և 4 վիրավոր:
Հակառակորդի դեվերսիոն փորձերի մասին առավել մանրամասն` yerkir.am-ի տեսանյութում ներկայացնում են զինծառայողները:
Ստորև ներկայացված են նաև լուսանկարներ` զինվորների պարգևատրման միջոցառումից և դիրքերից: