|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ֆեյսբուքյան գրառմամբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը:
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ «Ժառանգության» անդամի հետ ԱԱԾ-ի իրականացրած գործողություններում կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը:
Արմեն Աշոտյանը, ի պատասխան, գրել է. «Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել:
Րաֆֆու «սերը» և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է:
Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ «քառյակային» հավատարմութունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի»: