կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 21:04
Սպորտ

2016թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

2016թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է 2016թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը բրիտանական The Guardian-ի վարկածով:

Պարբերականը հրապարակել է անցնող տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակի վերջին մասը: 31-ամյա Ռոնալդուն զբաղեցնում է առաջին տեղը: Առաջին եռյակում են նաեւ «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը:

Տասնյակում ընդգրկվել են նաեւ Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Նեյմարը («Բարսելոնա»), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Բորուսիա Դորտմունդ»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ») եւ Ռիյադ Մահրեզը («Լեսթեր Սիթի»).

Դասակարգման աղյուսակը կազմվել է 45 երկրների 124 փորձագետների քվեարկությամբ:

 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս վարկածով 57-րդն է: