Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետությունների տնտեսական հզորությունը սովորաբար չափվում է ըստ բնակչության շնչի հաշվով ՀՆԱ-ի արդյունքի: Այս հաշվարկով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Իսկ Չինաստանը դեռևս օգոստոսից անցել է Ճապոնիային` գրավելով երկրորդ տեղը: Սակայն մեկ շնչին բաժին ընկնող եկամտին զուգահեռ, երբ հաշվի է առնվում նաև գրագիտության մակարդակն ու գործազրկության չափերը, առաջին տեղում Լյուքսենբուրգն է:
Ամենահարուստ պետությունների «թեժ» տասնյակը՝ մեկ բնակչին բաժին ընկնող տարեկան միջին եկամտի հաշվարկով.
1. Լյուքսենբուրգ - Եկամուտ՝ 58.810 դոլար, գրագիտություն՝ 99 տոկոս, գործազրկություն`4.8:
2. Նորվեգիա - Եկամուտ՝ 55.190 դոլար, գրագիտություն՝ 100 տոկոս, գործազրկություն՝ 1.7:
3. Քուվեյթ - Եկամուտ՝ 53.390 դոլար, գրագիտություն` 94 տոկոս, գործազրկություն 1.3:
4. Մաչաու (Չինաստան) - Եկամուտ` 52.410 դոլար, գրագիտություն` 95 տոկոս, գործազրկություն` 3:
5. Բրունեյ - Եկամուտ` 50.920 դոլար, գրագիտություն` 95 տոկոս, գործազրկություն՝ 3.7:
6. Սինգապուր - Եկամուտ` 50.780 դոլար, գրագիտություն` 95 տոկոս, գործազուրկություն` 3.95:
7. ԱՄՆ- Եկամուտ` 46.760 դոլար, գրագիտություն` 99 տոկոս, գործազրկություն` 9.6:
8. Հոնգ Կոնգ - Եկամուտը` 44.090 դոլլար, գրագիտության մակարդակը` 94.6 տոկոս, գործազրկություն` 3.6:
9. Շվեցարիա - Եկամուտ` 43.440 դոլար, գրագիտություն` 99 տոկոս, գործազրկություն` 4:
10. Նիդեռլանդներ - Եկամուտ` 40.940 դոլար, գրագիտություն` 99 տոկոս, գործազրկություն` 3: