|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը:
Երկրորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը:
Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը երրորդն է:
Չորրորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է:
Հինգերորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը:
Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը վեցերորդ հորիզոնականում է:
Յոթերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը։
Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Պաուլու Կոելյոյի «Ալքիմիկոսը»:
Իններորդ տեղում է Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը:
Տասներորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպն է: