| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Տեղեկացրեցինք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ողջակիզել է երկու թուրք զինվորների, ևս երկու զինվոր գնդակահարվել է:
Դաժան տեսանյութերի մի մասն արդեն հեռացվել է համացանցից:
Հրկիզելուց առաջ ԻՊ-ը ձայնագրել և հրապարակել է թուրք զինվորների ելույթը, որում նրանք իրենց հետ կատարվածի համար մեղադրում են Էրդողանին ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
 
 «Ես դիմում եմ թուրք զինվորներին՝ այն ստորացումներին չարժանանալու համար, որոնց մենք ենք ենթարկվում, լքեք «Իսլամական պետության» տարածքները: Ով թո'ւրք ժողովուրդ, մեզ հասած այս ստորացուցիչ վիճակի պատճառը «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Թուրքիայի կառավարությունն են: Մեր փոխարեն կարող էր լինել նաև ձեր զավակը: Մենք շատ երկար սպասեցինք, որպեսզի մեզ փրկեն, սակայն Թուրքիան իր զինվորներին ոչ մի կարևորություն չտվեց»,- ասել է զինվորներից մեկը: 
 
 Զինվորներից մյուսն էլ  մեղադրել է Էրդողանին. «Է՜յ,  Էրդողա'ն, մեր՝ այս վիճակում հայտնվելու, շան օրն ընկնելու պատճառը դու ես»: