Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ» տարեկան զեկույցը:
Զբաղվածություն
Ըստ ԱՎԾ-ի տվյալների` տղամարդկանց դեպքում աշխատանքային ռեսուրսների մեջ 60 տոկոսը զբաղվածներ են, 13-ը` գործազուրկներ։ Կանանց դեպքում, սակայն, պատկերը մի փոքր այլ է` աշխատում է 44 տոկոսը, գործազուրկ է 11 տոկոսը:
Հարցման արդյունքները փաստում են նաև այն մասին, որ կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ. 2015-ին ՀՀ-ում կանանց միջին վաստակը կազմել է տղամարդկանց վաստակի 66.5 տոկոսը:
Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության մակարդակին, ապա այն ավելի բարձր է տղամարդկանց շրջանում. 15-75 տարեկան տղամարդկանց 73 տոկոսը և իգական սեռի բնակչության 54 տոկոսը զբաղված է կամ փնտրում է աշխատանք: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հիմնականում վարձու աշխատողներ են: Գործատուների և ինքնազբաղվածների մեծամասնությունը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի գերազանցում են տղամարդկանց:
Գործազրկություն
2015-ին 15-75 տարեկան կանանց 46 տոկոսը չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ: Կանանց մեծ մասը, որպես չաշխատելու պատճառ, նշել է ընտանեկան հանգամանքները: Կանանց աշխատելուն խանգարում են նաև հաշմանդամությունը և աշխատանք չգտնելու մտածմունքը: Իսկ տղամարդկանց մեծ մասը, որպես չաշխատելու գլխավոր պատճառ, նշել է ուսումը, ինչպես նաև հիվանդությունն ու արտերկրում գտնվելու փաստը:
Վիճակագրական տվյալների մեջ նշված է նաև, որ հուսազուրկները չաշխատող կանանց թվում 14,4 տոկոս են, իսկ տղամարդկանց դեպքում` 3,4 տոկոս:
Հետաքրքիր մի տվյալ ևս` 15-29 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների գրեթե 45 տոկոսը և արական սեռի 24 տոկոսը չի սովորում և չի աշխատում: Բացի այդ` ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց:
2015-ին 5 գործազուրկից 3-ի (61%) աշխատանք փնտրելու տևողությունը գերազանցել է մեկ և ավելի տարին (երկարատև գործազրկություն) և կարող է հանգեցնել աշխատանք գտնելու հնարավորությունների սահմանափակման և դրանից բխող տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բազմաթիվ բացասական հետևանքների: Երկարատև գործազրկության մակարդակը (ԵԳՄ) հատկապես բարձր է կանանց շրջանում՝ իգական սեռի գործազուրկ բնակչության 64%-ը: Տղամարդկանց դեպքում ԵԳՄ-ն կազմում է 57%: ԵԳ ունեցողների 54%-ը կանայք են, 46%-ը՝ տղամարդիկ: