Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում սպորտի և երիտասարդության նախարարությունը ներառել է հարց, որի համաձայն` 2016 թ. օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում և ծանրամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2016 թվականին հատկացվում է 292 միլիոն 480 հազար դրամ:
2015 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում անցկացված ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնության մրցանակակիրների ցուցակում կատարվել են փոփոխություններ՝ կապված մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների կողմից արգելված խթանիչներ օգտագործելու հետ, ինչի հետևանքով չորրորդ տեղերը զբաղեցրած Գոռ Մինասյանը (+ 105 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) բարձրացել են մեկ հորիզոնական վեր՝ երրորդ տեղ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականի հունիսի 27-ի N 27 գրությամբ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն է ներկայացրել մրցումների արձանագրությունները, որի արդյունքում նշված մարզիկները, նրանց անձնական մարզիչները, ՀՀ հավաքական թիմի գլխավոր և երկրորդ մարզիչները, մարզական կազմակերպություններն ու բժիշկներն ընդգրկել են 2016 թվականի պարգևատրման ցուցակում:
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված է 50 միլիոն դրամ:
Անհրաժեշտություն է առաջացել մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել ևս 292 միլիոն 480 հազար դրամ: