Փոխարժեքներ
15 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնեց՝ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած գործարարը անհայտ անձանց կողմից ՀՀ տարածքում խոչընդոտների է բախվել, ավելի ուշ օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ նրան հաջողվել է իրականացնել ներկրումը:
Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս հստակ հայտնի չէ, գործով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տնտեսվարողը հենց մաքսատանը «առեղծվածային» զանգ է ստացել, թե եթե չես ուզում ինձ հետ խնդիրներ ունենալ, բանանը չպիտի շուկա մտնի. ինքնարժեքով կվաճառես ինձ: Զանգը, ըստ լուրերի, ստացվել էր ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, բանանի ներկրման մոնոպոլիստ համարվող Միհրան Պողոսյանից: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, ասաց. «Ես, ճիշտն ասած, դրա մասով ճշտել եմ, եւ քաղաքացին հերքում է տվել: Դա փաստ է, իմ տեղեկությունները չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: