կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 13:37
Տնտեսական

Կեղծ ''Էլբոր'' ներկրողին դեռ փնտրում են

Կեղծ ''Էլբոր'' ներկրողին դեռ փնտրում են

Որոշ ժամանակ առաջ ՏՄՊՊՀ-ն հայտարարել էր, որ շուկայում հայտնաբերվել են կեղծ «Էլբոր» փականներ, լվացող-մաքրող միջոցների որոշ տեսակներ եւ այլն: Այն ժամանակ հանձնաժողովից yerkir.am-ին հայտնել էին, որ աշխատանքներ են տարվում կեղծ ապրանքները ներմուծողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

Սակայն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ կեղծված ապրանքները ներմուծողները դեռեւս չեն հայտնաբերվել:

 

Ի դեպ, նա նշեց, որ ապրանքները ներմուծվել են Հայաստան, սակայն չմանրամասնեց, թե ինչու մինչ այժմ մաքսային ծառայությունից չեն կարողացել պարզել, թե ում անունով են ձեւակերպվել այդ ապրանքները, որից էլ կարող էր պարզ դառնալ, թե ովքեր են կեղծ ապրանքները ներմուծողները:

 

Որպես կանխարգելիչ միջոցառում, Արտակ Շաբոյանի հավաստմամբ, հանձնաժողովի անդամները եւ կոնկրետ «Էլբոր» փականների պաշտոնական ներկրողի ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են տարել խանութներում` վաճառողներին բացատրելու համար, որ շուկայում կեղծված ապրանք էլ կա, ու եթե նրանք շուկայում ձեռք բերեն ու վաճառեն այդ կեղծ ապրանքները, ապա նրանք կդառնան անմիջական խնդրի պատասխանատուն: