կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 09:41
Հասարակություն

Բակում սաքսոֆոն են նվագել, Միհրան Պողոսյանն էլ 41-ամյակն է նշել. «Հրապարակ»

Բակում սաքսոֆոն են նվագել, Միհրան Պողոսյանն էլ 41-ամյակն է նշել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԴԱՀԿ նախկին պետ, այժմ պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, մայիսի 29-ին նեղ շրջանակով նշել է 41-ամյակը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ առանձնակի շքեղություններ չեն եղել, խնջույքն էլ եղել է ոչ թե ռեստորանում, այլ՝ տանը: Ճիշտ է՝ առանձնատունը ձեւավորված է եղել լույսերով, բայց շատրվաններ, հրավառություն, երգիչներ չեն եղել, բակում սաքսոֆոն են նվագել։

Նշենք, որ Միհրան Պողոսյանը «Քեթրին գրուպի» սեփականատերն է, 2008թ.-ից՝ ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը։ ԴԱՀԿ նախկին պետի պաշտոնը լքել է օֆշորային սկանդալի պատճառով, իսկ որոշ ժամանակ անց ամեն բան մոռացվեց, եւ նրան կրկին խաղի մեջ մտցրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: