|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, ապրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «RETAY Baron HK cal» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:
31-ամյա տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին: