|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱՄՆ Յուտա նահանգում 11-ամյա տղա է ձերբակալվել` դպրոց ատրճանակ տանելու համար: Երեխան հայտարարել է, որ զենքն իրեն հարկավոր է ինքնապաշտպանության համար, եթե հանկարծ Նյութաունի դպրոցում կատարվածի նման դեպք լինի:
Այն, որ տղան զենք ունի, ուսուցչին հայտնել են նրա համադասարանցիները, ուսուցիչն էլ անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը: Ոստիկանները ստուգում են այն տեղեկությունը, որ տղան իբր զենքը պահել է մեկ այլ աշակերտի գլխին. տեղեկացնում է Голос России-ն: