|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանցիների մեծամասնությունը երկրում դրական փոփոխություններ չի նկատել 2016-ին: Այդ մասին են վկայում «Լևադա կենտրոն»-ի անցկացրած հարցումների տվյալները. հայտնում է Газета.ру-ն:
Ռուսաստանցիների 60% կարծիքով` ՌԴ-ում կյանքի մակարդակը վատթարացել է: Դրական փոփոխություններ նկատել է միայն հարցվածների 5%-ը:
54%-ի կարծիքով` քչացել է լավ գումար աշխատելու ունակությունը:
36%-ը դրական առաջընթաց չի տեսնում շրջակա միջավայրի ոլորտում:
52%-ը դրական փոփոխություններ չի նկատել կրթական հաստատությունների, 56%-ը` ոստիկանության աշխատանքի մեջ: