|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` կառավարության նիստից հետո, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում դրական գնահատականներ տվեց տնտեսության զարգացմանն ու ԵՏՄ անդամակցությանը:
Հայաստանի 2 տարեկան անդամակցությունը ԵՏՄ-ին նախարարը դրական է գնահատում` բացատրելով նրանով, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տեղի է ունեցել արտահանման ծավալների աճ դեպի ԵՏՄ շուկա:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է գնահատում վարչապետի պաշտոնավարման 100 օրը, արդյո՞ք կան փոփոխություններ: «Միանշանակ, տեսնում եմ փոփոխություններ ու դրա մասին վկայում են մասնավոր հատվածի արձագանքները»,- ասաց Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով` աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում` շուրջ 6-7 տոկոս, աճ է գրանցվել նաև ծառայությունների ու արտահանման ոլորտում: