կարևոր
2857 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 12:05
Քաղաքական

Ըստ էության, քաղաքական համոզումով է, որ չեն նշանակում ԿԿՀ-ից դրական եզրակացություն ստացած դատավորին․ Արծվիկ Մինասյան

«Պարոն Կարապետյա՛ն, եզրակացությունն իսկապես պետք է լինի այնպիսի հավատ ու վստահություն ներշնչող, որ իրավասու պաշտոնատար անձը կամ մարմինը այդ եզրակացության վրա հիմնվելով պետք է հստակ արտահայտի իր մոտեցումը՝ նշնակման, ընտրելու և այլ ուղղություններով։ Հիմա, ո՞նց կբնութագրվի դեպքը, երբ ԿԿՀ-ն տալիս է դրական եզրակացություն և նշանակող մարմինը չի նշանակում այդ անձին։ Այս բացատրությունը ո՞նց կարող եք որևէ ձևով մեկնաբանել»։  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքը վերաբերում էր նախորդ շաբաթ տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը։ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և քրեկական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։ Սակայն ՔՊ-ն չմասնակցեց ընտրությանը և Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր։

Մինասյանի խոսքով՝ եթե նշանակող մարմինն ունի այնպիսի հայեցողական լիազորություն, որ կարող է եզրակացությունը մի կողմ թողնել և կատարել օրինակ՝ չնշանակում, դա նշանակում է՝ սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը ոտնահարվում է։  «Այսինքն՝ անձնական պատճառներով պայմանավորված չի նշանակվում։ Հիմա, դրա անունը դրվում է ներքին համոզում, թե չգիտեմ՝ ինչ, դա, ըստ էության դրա ներքո է։ Ավելի ճիշտ՝ ես կարող եմ ընկալել որպես քաղաքական համոզում, այլ ոչ թե օբյեկտիվ չափանիշ»։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումն է։

Մանրամասն՝ տեսանյութում