| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վերահաստատել է, որ աջակցում է Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածություններին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Ensonhaber լրատվական կայքի՝ Յունկերն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նիստում ելույթի ժամանակ: Որպես իր դիրքորոշման փաստարկ՝ նա նշել է, որ մարտ ամսին ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ յուրաքանչյուր օր Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների թիվը 10 հազարից նվազել է մինչև 90 մարդ:
Թուրքիա-ԵՄ համագործակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերի 15-ին կայանալիք` ԵՄ անդամ երկրների նախագահների և կառավարության ղեկավարների վեհաժողովում:
Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների միջև այս հարցում տարաձայնություններ կան: Մասնավորապես` Ավստրիան պահանջում է դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները՝ որպես փաստարկ ներկայացնելով Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջումից հետո տեղի ունեցած զարգացումները: