|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԵՄ կառավարությունները որոշել են կասեցնել Մաքսային միության արդիականացման վերաբերյալ Թուրքիայի հետ վարվող բանակցությունները. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը` Bloomberg-ի հղումով։
Թուրքիան մայիս ամսվա սկզբին Միջերկրական ծովի արևելյան հատվածում` Կիպրոսի հատուկ տնտեսական գոտի համարվող ջրերում, սկսել էր հորատման աշխատանքներ՝ նավթ և գազ որոնելու համար։
Նշվում է, որ «ԵՄ-ն Կիպրոսի հետ համերաշխ է և պատրաստ համապատասխան պատասխանը տալուն», նաև հիշեցվում է, որ ԵՄ և Թուրքիայի միջև անդամակցության բանակցությունները կասեցվել են։
Նշենք, որ երեկ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային սպառնացել էր, որ պատրաստվում է դիմել ԵՄ՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։