|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ի ներսում վերջին դրամատիկ փոփոխություններից հետո, Հովիկ Աբրահամյանի դերի էական նվազում է սպասվում, որն արտահայտվելու է նաեւ այս որոշմամբ։
Հայտնի է, որ 1999 թվականից իշխանական ուժի գրեթե բոլոր ընտրությունների շտաբի պետը եղել է Հովիկ Աբրահամյանը։ Մինչեւ դեկտեմբերի 20-ը Սերժ Սարգսյանը կուսակիցների նեղ շրջանակի համար կհստակեցնի նախընտրական ցուցակում Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի ու Տարոն Մարգարյանի տեղերը։ Հայտնի է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում