կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 09:57
Տնտեսական

Հյուրանոցային համարների գներն էականորեն բարձրացել են. «Հայկական ժամանակ»

Հյուրանոցային համարների գներն էականորեն բարձրացել են. «Հայկական ժամանակ»

«Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:

 

«Ռոյալ թյուլիփ» հյուրանոցի մարքեթինգի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ «գնային տատանումներ» եղել են ու դա պայմանավորված է «մարդկային հոսքով»: Մեզ հայտնեցին, որ հունվարից առաջ 1 տեղանոց համարը ներառյալ նախաճաշը, արժեցել է 83 հազար դրամ, իսկ հունվարից հետո՝ 95 հազար, իսկ ներկայումս էլ, կապված 100-ամյա տարելիցի հետ, որոշակի աշխուժություն կա։ «Արարատ» հյուրանոցում գների բարձրացում եղել է, սակայն մարտ ամսին, ու ինչպես մեզ տեղեկացրեցին այն կրում է սեզոնային բնույթ: «Արարատից» փոխանցեցին, որ արդեն իսկ կան պատվիրակություններ, որոնք ամրագրել են իրենց տեղերը հյուրանոցում: Մեր տեղեկություններով, հյուրանոցային համարների զգալի թանկացում է եղել նաև «Մարիոթ»-ում: Այստեղից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նշենք, որ հյուրանոցային գների աճը որոշակի տրտունջ է առաջացնում սփյուռքահայերի շրջանում»,–գրում է թերթը։

 

Հիշեցնենք, որ դեռ մարտի կեսերին yerkir.am-ը գրել էր, որ ապրիլի 24-ին Երեւանում հյուրանոցային համարները մի քանի անգամ կթանկանան: