կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-28 09:56
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանի ընկերություններում հարկային ստուգումներ են. «Ժամանակ»

Հովիկ Աբրահամյանի ընկերություններում հարկային ստուգումներ են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հարկային մարմինները ստուգումներ էին սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերություններում։ Սկզբնական շրջանում հարկային մարմինների ուշադրության կենտրոնում նախկին վարչապետի գազալցակայաններն էին։ Անցած շաբաթ մոտ տասը օր հարկայինի աշխատակիցները ստուգումներ էին իրականացնում Հովիկ Աբրահամյանի՝ Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ պլազա» կոչվող առեւտրի կենտրոնում։ Իսկ հիմա հերթը հասել է «Արթֆուդ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում նաեւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Բացի ստուգումներից, պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում նաեւ ֆինանսական դժվարություններ են ծագել։ Բանկերը հրաժարվում են նոր վարկային միջոցներ տրամադրել, բացի այդ հետ են պահանջում նաեւ չմարված վարկերը։

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում գործը կհասնի արդեն ԴԱՀԿ աշխատակիցներին։ «Ժամանակ»-ը փորձեց նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել գործարանում, սակայն վերջինս հարցը լսելուց հետո ասաց, որ զբաղված է, չի կարող խոսել եւ անջատեց հեռախոսը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: