|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ կտրուկ վատացել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող ազատամարտիկ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Yerkir.am-ին հայտնեց, որ կալանավորը դժգոհել է ստամոքսի և որովայնի շրջանում ցավերից, ինչից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Ղլեչյանը հայտնեց, որ Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոցում հետազոտելուց հետո հետ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նրա խոսքով՝ կալանավորի հետագա բուժումը կորոշեն բժիշկները:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը սնունդ էր հասցրել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, սակայն, ըստ ՀՔԾ-ի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արթուր Սարգսյանը 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժաշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժսարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ` անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը: