Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը՝ Եկատերինա Լապշինան, Facebook-ում հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը սկսել է վատանալ:
«Մարտի 17-ին Սաշան բողոքել է, որ իր առողջական վիճակը վատացել է, ես գրել եմ այդ մասին: Երեկվա խոսակցությունից հետո նրա վիճակը լուրջ մտավախություն է առաջացրել: Բացի գլխացավից, որը վերջին մի քանի օրերին նրա անբաժան «ուղեկիցն է», երեկ գիշեր հանկարծակի արյունահոսություն է սկսվել քթից»,- գրել է նա:
Եկատերինայի խոսքերով` մեկուսարանի բժիշկն ասել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, սակայն ինքը շարունակում է անհանգստանալ:
Կինը հավելել է, որ դիմել է հյուպատոսություն, Կարմիր խաչին և չի կասկածում, որ նրանք կաջակցեն, որպեսզի ամուսնուն բժշկական օգնություն տրամադրվի: