Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մաքուր Հայաստան» համապետական ծրագրի շրջանականերում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի որոշմամբ ստեղծված մարզային մշտական հանձնաժողովի վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ հուլիսի 1-ին մարզի ողջ տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման և տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Հանձնաժողովի կողմից մարզի բոլոր համայնքներին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախօրոք ուղարկվել էր հատուկ շրջաբերական՝ մաքրման աշխատանքներն իրենց տարածքներում և նախատեսված վայրերում կանոնավոր կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացրեց մարզպետի տեղակալ, ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև աղբավայրերի փակման գործընթացին:
«Ունենք փակման ենթակա 25 աղբավայր և հույս ունենք, որ մինչև օրվա վերջ դրանց հիմնական մասը փակված կլինեն», -իր խոսքում նշեց մարզպետի տեղակալը: Մարզում մեծ կարևորություն է տրվում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
Մարզի ղեկավարության կարծիքով՝ բնակչության շրջանում այս ծրագիրն աստիճանաբար կձևավորի լավագույն հատկանիշներ՝ շրջապատը մաքուր պահելու և պահպանելու ուղղությամբ: Սանիտարական մաքրման աշխատանքները մարզի համայնքներում վերահսկվում է մարզպետարանի աշխատակիցների կողմից, ովքեր նշանակված են որպես պատասխանատուներ:
Հերթական անգամ մաքրվում են միջպետական, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհները եւ նրանց հարող հատվածները, բնակավայերերը եւ նրանց կից տարածքները: Սանիտարական մաքրման աշխատանքներին մեծ ակտիվությամբ են մասնակցում մարզի 92 համայնքների գրեթե բոլոր համայնքապետարանների, նրանց ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների, մարզի կրթական, առողջապահական և այլ ոլորտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակազմերը, մարզի ճանապարհաշինական կազմակերպությունները:
« Թեև նախորդ շաբաթօրյակից առանձնապես տևական ժամանակ չի անցել, սակայն մաքրման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն այնուամենայնիվ զգացվում է»,-գտնում են սանմաքրման աշխատանքներում ընդգրկված անձինք:
«Ըստ նախատեսվածի՝ այսուհետ համայնքապետարաններում շրջակա միջավայրի սանիտարական վիճակի պահպանման և վերահսկման նպատակով կստեղծվեն տեսչական մարմիններ, որոնց գործունեության արդյունքում հնարավոր կլինի տեսնել առավել մաքուր տարածքներ»,- հավաստիացնում են «Մաքուր Հայաստանի» մարզային հանձնաժողովից: