կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-09 12:32
Քաղաքական

«Հայկական վերածնունդը» հիշողության կորուստ արձանագրող դեղամիջոցնե՞ր է բաժանում

«Հայկական վերածնունդը» հիշողության կորուստ արձանագրող դեղամիջոցնե՞ր է բաժանում

ԱԺ ճեպազրույցների ընթացքում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ իրենք կողմ են կուսակցությունների խոշորացմանը, ապա նշեց, որ իրենց քաղաքական ուժը նպատակահարմար չի համարում առաջիկա ընտրություններին մասնացել դաշինքով՝ պատճառաբանելով, որ հայաստանյան քաղաքական դաշտում առկա փորձը ցույց է տալիս, որ դաշինքներն անարդյունավետ են:

«Նպատակահարմար չենք գտնում այդ տարբերակը: Իսկ միավորվելու տեսակետից շատ կուսակցություններ կան, որ ցանկանում են: Մենք շեմի խնդիրը չենք տեսնում, սակայն, հաշվի առնելով Հայաստանում դաշինքներով ընտրություններին մասնակցության փորձը, և թե ինչպիսի պրոցեսներ են լինում ընտրություններից հետո դաշինքով անցած քաղաքական միավորների միջև, մենք նպատակահարմար չենք գտնում դա»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերն են ցանկանում միավորվել «Հայկական վերածնունդ»-ի հետ, Շահգելդյանը պատասխանեց. «Խոսքն այն քաղաքական ուժերի մասին է, որոնց մասին դուք անընդհատ լսում եք»:

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ «Հայկական վերածնունդ»-ը ընտրություններից առաջ մարդկանց բենզոդիազեպին կոչվող դեղամիջոցն է բաժանում, որը հիշողություն կորուստ է առաջացնում, Շահգելդյանը վրդովված պատասխանեց, որ նման «անկապ» հարց չէր սպասում: «Դա հիմարություն է, նման բան գրելը հիմարություն է: Սա սև քարոզչություն չէ, դրանից էլ մի կողմ է»,- ասաց նա: