կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 18:01
Իրավական

«Բալասանյան» դաշինքը կստանա 17, ԲՀԿ-ն` 8, ԳԱԼԱ-ն` 4, «Հայկական վերածնունդը»` 4 մանդատ

«Բալասանյան» դաշինքը կստանա 17, ԲՀԿ-ն` 8, ԳԱԼԱ-ն` 4, «Հայկական վերածնունդը»` 4 մանդատ

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանումներ ներկայացրեց Գյումրու ՏԻՄ ընտրությունների մանդատների վիճահարույց թվի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն հայտարարում են, որ մանդատների թիվը սխալ է բաշխվում` ըստ նոր ԸՕ-ի, և որ «Բալասանյան» դաշինքը չի կարող ունենալ 15 մանդատից ավելի:

Տիգրան Մուկուչյանի խոսքով` նախ արձանագրվել է կուսակցությունների` կողմ ձայների քանակը, հետո որոշվում է, թե որ կուսակցություններն են հաղթահարել 6 տոկոսի շեմը, որպեսզի նրանց մանդատ տրվի: 6 տոկոսից ավելի հավաքել են «Բալասանյան» դաշինքը, ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն, «Հայկական վերածնունդը»:

Հաջորդ քայլը, թե ինչպես են հաշվարկելու մանդատները. կա մանդատների հստակ թիվ` 33 մանդատ, դրանք համամասնորեն բաշխվում են: Ըստ այդմ`, «Բալասանյան» դաշինքը հավաքել է 14,8 տոկոս, ԲՀԿ-ն` 9,22 տոկոս, ԳԱԼԱ-ն` 4,46 տոկոս և «Հայկական վերածնունդը»` 4,52 տոկոս: Օրենքը սահմանում է, որ եթե պարզվում է, որ որևէ մեկը ստացել է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ ավելի, քան կեսից ավելին, ապա տրվում է լրացուցիչ մանդատ, մինչև ապահովվի 51 տոկոսը:

«Որպես այդպիսին` որևէ մեկից չի վերցվում ու տրամադրվում որևէ մեկին, կանոն  է սահմանված: 17 մանդատը համարվում է 51 տոկոս: Հիմա ընդունելով նախնական քվեարկության արդյունքները` ստացվում է` «Բալասանյան» դաշինքը` 17 մանդատ, ԲՀԿ-ն` 8, ԳԱԼԱ-ն` 4, և «Հայկական վերածնունդ»-ը` 4 մանդատ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԳԱԼԱ-ի մտադրությունը` դատական կարգով վիճարկել այդ ցուցանիշները, նա նշեց, որ դա նրանց իրավունքն է, սակայն հստակություն չկա` վիճարկելը վերաբերելու է տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմա՞նը, թե՞ օրենքի դրույթին: