Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց անցնող տարին, ինչպես նաև խոսեց առաջիկա անելիքների մասին:
«Տարին ծանր և նպատակային էր` կապված օլիմպիական խաղերի հետ։ Մենք ունեցել ենք մեր նախապատրաստական պլանն ու կատարել բոլոր նախատեսված միջոցառումները։ Ունեցել ենք օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ։ Օլիմպիական խաղերում մեդալ, ցավոք, չկարողացանք նվաճել։
Ինչ վերաբերում է անցնող տարվա միջոցառումներին, ապա ֆեդերացիան 100 տոկոսով կատարել է օրացույցային պլանով նախատեսված բոլոր միջոցառումները։ Հայաստանի ձյուդոյիստները տարբեր մրցաշարերում նվաճել են 20 մեդալ, որոնցից ամենանշանակալիցը Դավթյան Հովհաննեսի` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն է։
Ընդհանուր առմամբ, մեծահասակները նվաճել են 8 մեդալ, որոնցից մեկը` ոսկե, մեկը` արծաթե, իսկ մնացածը բրոնզե մեդալներ են։ Երիտասարդները նվաճել են 6 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե։ Պատանիների հավաքականը նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալներ։
Մեզ այս տարի մնացել է միայն մեկ միջազգային մրցաշար։ Դեկտեմբերի 10-12-ը Մոնակոյում տեղի է ունենալու թիմային միջազգային մրցաշար։ Հավաքականի մարզիչները շատ կարևորեցին այդ մրցաշարը, քանի որ թիմային առաջնություններն ավելի են ամրապնդում թիմի ոգին։ Առաջին անգամ ենք մասնակցելու այդ մրցաշարին, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչ մակարդակի մրցաշար է։ Այդ մրցաշարին կհաջորդի Ծաղկաձորի ուսոմնամարզական հավաքը, որին կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները»,- ասաց Խիթարյանը։