Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը վերջին շրջանում գրանցված հրդեհները համարեց ոչ միտումնավոր մարդկային գործոնի արդյունք:
«Չեմ կարող հիմա կոնկրետ պատճառներ հնչեցնել, քանի որ քննություն է ընթանում: Դա, ամենայն հավանականությամբ, մարդկային գործոնի արդյունք է, բայց ոչ միտումնավոր»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը` շատ շրջանառվեց այն տեսակետը, որ հրդեհները նման մասշտաբների հասան, քանի որ ԱԻՆ-ը չուներ համապատասխան տեխնիկա, Տոնոյանը պատասխանեց. «Ունենալու ենք հզոր տեխնիկա, ժամանակ է պետք»։
Խոսելով Բյուրականում ծագած հրդեհների մասին, որի պատճառը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, անտառում ապօրինի ծառահատումների կոծկումն է եղել, նախարարը նշեց. «Դրանք ենթադրություններ են։ Նախաքննություն է իրականացվում»։
Լրագրողները նրանից հետաքրքվեցին նաև թանկացումների պատճառի և կառավարության գործունեության մասին: «Դեռ իմ պաշտոնավարման 7 ամիսն է լրացել, մեկ տարին կլրանա, կամփոփեմ: Ես կառավարության աշխատանքը բարձր եմ գնահատում»,- ասաց նա:
Հարցին` անկախ թանկացումներից` բա՞րձր է գնահատում, նախարարը պատասխանեց. «Այո, կառավարության մեկ տարին բարձր եմ գնահատում»:
Իսկ թե որքանո՞վ են իր գրպանի վրա ազդել թանկացումները, Դավիթ Տոնոյանը դժվարացավ պատասխանել: