Փոխարժեքներ
24 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Դեռ 6 տարի առաջ գործարար համանքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը պետք է փոքրանա, այլ՝ փոքրը դառնա միջին, միջինը՝ խոշոր»։ Սակայն 6 տարի հետո թե՛ գործարարները, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատերերը, թե՝ քաղաքացիները բախվում են բոլորովին այլ իրականության, հատկապես, երբ աղմկահարույց պաշտոնանկություններից օրեր առաջ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց․ «Գործող Հարկային օրենսգիրքն ապապետական է և հարկավոր է ունենալ՝ շատ փող աշխատելը խրախուսող հարկային նոր օրենսգիրք»։
Օրեր առաջ ՓՄՁ ոլորտը ներկայացնող միությունները, ասոցիացիաները և միավորումներն մասնագիտական քննարկում էին կազմակերպել՝ մտահոգությամբ, որ իրենց բարձրաձայնած խնդիրների, լուծման ուղիների ու առաջարկների մասին լսող չկա, քանի որ Փաշինյանն արդեն ասել ու պեչատել է՝ գործող Հարկային օրենսգիրքն ապապետական է և անհարժեշտ է շատ փող աշխատելը խրախուսող նոր օրենսգիրք ունենալ։
Կնճռոտ հարցերի, հնարավոր ռիսկերի մասին է պատմում մեր տեսանյութը։