Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում կանանց դեմ բռնությունները վերջ չունեն: Մանիսայի Թուրգութլու շրջանի այգում մարզվելիս 32-ամյա հղի Էբրու Թիրելին հարձակման է ենթարկվել անհայտ ինքնությամբ անձի կողմից:
Ըստ Demokrathaber-ի՝ մեքենայից իջած տղամարդը մոտեցել և սկսել է հարվածել կնոջը՝ պահանջելով այսուհետ այգում չմարզվել:
Շոկային վիճակում հայտնված կինը հիվանդանոցում պատմել է, որ երբ ինքը գետին է ընկնել, տղամարդը շարունակել է հարվածել իրեն, անգամ` երբ իմացել է իր` հղի լինելու մասին:
«Միակ բանը, ինչի մասին մտածում էի, երեխաս էր: Չհասկացա՝ ինչ կատարվեց: Անծանոթ մեկը մոտեցավ ու սկսեց ծեծել ինձ: Ընկա գետնին, գլուխս քարին դիպավ: Նա դեռ շարունակում էր փորիս հարվածել, հետո միանգամից փախուստի դիմեց»,- պատմել է կինը, ով դեպքից անմիջապես հետո զանգահարել է ամուսնուն:
Հիվանդանոցում ստուգումներից հետո հայտնի է դարձել, որ պտղի կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպից հետո համացանցում շարժում է սկսվել: Ի պաշտպանություն հղի կնոջ՝ համացանցի օգտատերերը տեղադրել են #Էբրու Թիրելին միայնակ չէ հեշթեգը: