կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 11:25
Առանց Կատեգորիա

Բակո Սահակյանը պետք է փորձեր զանգահարել և շնորհավորել Թրամփին

Բակո Սահակյանը պետք է փորձեր զանգահարել և շնորհավորել Թրամփին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ Արցախի նախագահը պետք է հեռախոսազրույց նախաձեռներ Թրամփի հետ։ Եթե դա հաջողվեց Թայվանի չճանաչված պետության առաջնորդին, ապա մեզ էլ կհաջողվեր։ Նա կարող էր պարզապես փորձեր, քանի որ կորցնելու բան չուներ։

Ի՞նչ կկորցներ Թրամփը, ոչինչ։ Քննադատության դեպքում կհայտարարեր, որ ՄԽ համանսխագահ է, ԱՄՆ-ն տասնյակ տարիներ ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին, իսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Քլինթոնի օրոք ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչությունը պաշտոնապես գրանցել է։ Բակո Սահակյանը Թրամփին կներկայացներ խնդրի բուն էությունը (վերջինս խնդրից տեղյակ չէ), դառնալով հակակշիռ Ալիևին, այսինքն՝ կողմ, ինչին շարունակ ձգտում էր ՀՀ-ն ապրիլյան դեպքերի ժամանակ։ Ու սա պետք էր անել ոչ պաշտոնական Երևանի խողովակներով»։