|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Վեհափառ Տեր, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս բոլոր տարիների ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այսօր էլ շարունակում եք Ձեր անգնահատելի նպաստը բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, միջեկեղեցական փոխգործակցության խորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հայրենանվեր գործին: Վստահ եմ` ամենազոր Աստծո կամոք այսուհետ էլ կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության եւ համազգային նպատակների իրականացման: Վեհափառ Տեր, Մեկ անգամ եւս ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս եւ բարեմաղթանքներս` Ձեր հիշարժան հոբելյանի առթիվ: Արեւշատություն, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ»: