Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք ունեք կյանքի եւ աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ եւ մարդկային որակներով՝ պաշտպանելով հարազատ երկրի եւ պետության շահերը:
Այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, Դուք շարունակում եք նույն եռանդով եւ նվիրվածությամբ աշխատել՝ ի փառս հայոց պետականության եւ մեր ժողովրդի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: