| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Օլեգ Եսայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշարժան հոբելյան, որը լավ հնարավորություն է արժեւորելու Ձեր անցած ուղին: Դուք վաստակել եք այդ իրավունքը` ամենադժվարին պահերին միշտ լինելով հարազատ ժողովրդի կողքին եւ անմնացորդ ծառայելով մեր ազգային նպատակների իրականացման հայրենանվեր գործին: 
Զբաղեցնելով բարձր ու պատասխանատու պաշտոններ Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ որպես ԼՂՀ առաջին վարչապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ` քաղաքական եւ պետական գործչի Ձեր գիտելիքներն ու փորձն ի նպաստ եք բերել մեր նորանկախ հանրապետության կայացմանն ու զարգացմանը: 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»: