կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 16:12
Քաղաքական

Ես կողմ եմ, որ բոլորը ծառայեն. պաշտպանության փոխնախարար

Ես կողմ եմ, որ բոլորը ծառայեն. պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն այսօր ելույթով հանդես եկավ՝ ներկայացնելով «Զինվորական ծառայութjուն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նրան հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ կարևորելով, որ օրենքի նախագծով փորձ է արվում փակել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից: Պատգամավորը հետաքրքրվեց, թե բժշկական համալսարանի՝ 18 տարին լրացած ուսանողներին է՞լ են վերաբերում փոփոխությունները:

«Որովհետև, եթե նա գնում է ծառայության, հետո ուզում է շարունակել իր ուսումը և ստանալ ռազմական բժշկի որակավորում, ապա այն պայմանը, որ կարող են կոչում ստանալ միայն օրդինատուրան ավարտելուց հետո, միանգամայն արդարացված է, և արդյոք նրանք չե՞ն զրկվելու քաղացիական ծառայության անցնելու իրավունքից»,- հարցրեց Հարությոնյանը:

Նազարյանը պատասխանեց, որ հետո հնարավոր է քաղաքացիական կյանքում ինտերնատուրան ավարտել, և եթե նա վճարում է, փոխհատուցում է, ապա վերահանձնում է քննությունները, հետո շարունակում:

Հարությունյանը հարցրեց նաև՝ պլանավորվո՞ւմ է կադրերի չափը, արդյոք ընդունվո՞ւմ են այնքան, որքան պահանջված է բանակի համար, թե՞ որքան ցանկանում են:

Նազարյանը պատասխանեց, որ բժշկական համալսարանի ռազմական բաժին ընդունվողները, ովքեր հետագայում հրաժարվում են այդ մասնագիտությունից, փոխում են ուղղվածությունը, այլևս չեն ծառայում: «Մենք պլանավորում ենք, որ պետք է, օրինակ, 25 ուսանող: Հետո, եթե ցանկանում են, պայմանագիր ենք կապում: Եթե նրանք հրաժարվում են, փոխում են իրենց միտքը, մեր ծրագրերը խախտվում են, եթե չեն ուզում շարունակել, քաղաքացիական կյանքում են իրենց ծառայությունները մատուցում, բայց չեն ծառայում»,- ասաց նա:

Իր մտահոգությունները հայտնեց նաև պատգամավոր Թևան Պողոսյանը և նշեց. «18 տարեկանը լրացել է, գնում եք, ծառայում եք, գալիս եք, հետո եք դառնում ռազմական բժիշկ: Սա պետք է լինի լուծումը»:

Պողոսյանը հարցրեց՝ ավելի հեշտ չէ՞ պայմանագիրը փոխել, որ անվճար սովորող ուսանողը, ով նաև բանակում չի ծառայում, ծանրուկշիռ անի և հրաժարվելու հնարավորություն չունենա:

Արա Նազարյանն ասաց, որ պայմանագրային հարթության մեջ հարցը չի կարգավորվի, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն: «Մարդկանց ֆանտազիան այն աստիճանի է զարգացած, որ ամեն սողանցքից օգտվում են: Ես կողմ եմ, որ բոլորը ծառայեն»,- ասաց նա: