կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 18:42
Քաղաքական

Նրանք, ովքեր պետք է ծառայեն ժողովրդի բարօրությանը, պարզապես լկտի ձևով թալանում են երկրի բնակչությանը

Նրանք, ովքեր պետք է ծառայեն ժողովրդի բարօրությանը, պարզապես լկտի ձևով թալանում են երկրի բնակչությանը
Այն մասին, որ մեր «բյուջետային աշխատողները» (խոսքը բժիշկների, ուսուցիչների կամ զինվորականների մասին չէ) շատ են սիրում իրենք իրենց, վաղուց է հայտնի։ Իշխանությամբ օժտված պաշտոնյաները հաճախ դառնում են իրենց արատների զոհը: Ստանալով բաղձալի պաշտոնը՝ նրանք ազատություն են տալիս շքեղ կյանք ունենալու՝ իրենց ցանկություններին, նախընտրելի է, իհարկե, պետության հաշվին։
 
Բյուջեի հաշվին ապրող չինովնիկների կյանքը արմատապես տարբերվում է հասարակ քաղաքացիների կյանքից։ Իսկ նրանց տրամադրության տակ գտնվող գումարները չեն վերահսկվում ոչ մեկի կողմից․չէ՞ որ ՔՊ-ական «էլիտան» անձեռնմխելի է։
 
Եվ անմիջապես հարց է առաջանում՝ եթե Հայաստանում քաղաքացիների կյանքում փոփոխություններ չկան, տնտեսությունն անկում է ապրում, իսկ բարելավման ուղղությամբ շարժեր չկան, այդ դեպքում ինչո՞ւ պետք է չինովնիկները նման աշխատավարձ ստանան։
 
Բայց այնպես եղավ, որ պետական այրերը վաղուց իրենք են իրենց աշխատավարձերը սահմանում։
 
Թավշյա «հեղափոխականի» օրոք պաշտոնյաներն սկսեցին ապրել, ինչպես երբեք։ Մինչ հասարակ քաղաքացիները փող են փնտրում՝ վարկեր, հարկեր և այլ վճարումներ կատարելու համար, պաշտոնյաները կյանքն են վայելում պետական բյուջեի հաշվին։ Մարդիկ աշխատում են, հարկեր վճարում երկրում կյանքը լավացնելու համար։ Բայց կյանքը լավանում է միայն ՔՊ֊ական ընտրյալների համար։
 
Իսկ իրենց աշխատավարձ նշանակող այս գործիչների համար գործնականում պատիժ չկա։ Դե, ինչ-որ մանր-մունր չինովնիկի կարող է դատապարտեն։ Այն էլ՝ հերթական շոուն ապահովելու համար․․․
 
Իսկ բյուջեի փողերի նման անհաշվելի վատնումը տևում է արդեն չորս տարի․․․
 
Նրանք, ովքեր պետք է ծառայեն ժողովրդի բարօրությանը, պարզապես լկտի ձևով թալանում են երկրի բնակչությանը։ Ապազգային իշխանության ներկայացուցիչները ժողովրդին պատանդ են վերցրել:
 
Տպավորություն է ստեղծվում, որ պետական կառույցը մասնավոր կորպորացիա է, որը հետապնդում է իր անձնական որոշակի շահադիտական նպատակները, այլ ոչ թե հասարակության ու երկրի շահերը։
 
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ