կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-22 18:42
Քաղաքական

Միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն շարքային կազմի բացառապես առողջ պարտադիր ժամկետային զինծառայողները. փոխնախարար

Միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն շարքային կազմի բացառապես առողջ պարտադիր ժամկետային զինծառայողները. փոխնախարար

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը անդրադարձել է ԲՀԿ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանափակել առաջնագծում ծառայողների զինծառայության ժամկետը: Նշենք, որ օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը մերժել է:

Գաբրիել Բալայանի խոսքով` մերժել են, քանի որ կա պլանավորման և պետական ֆինանսական միջոցների խնդիր: Կառավարության նիստում արդեն հավանության է արժանացել զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը, որով ամրագրվում է զինծառայողների տարիքը մինչև 40 տարեկան` գործող 36-ի փոխարեն:

Փոխնախարարը նշեց, որ քննարկման փուլում է մարտական հերթապահություն իրականանող զինծառայողների համար ծառայության ժամկետը նվազեցնելու հարցը:

«Միտումն այն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները: Կփորձենք գտնել այն հնարավորությունը, որ նրանք ավելի կարճ ժամանակում ծառայեն` իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ մնացածները, ովքեր սահմանափակումներ ունեն, բայց պիտանի են զինծառայությւանը, կատարեն այլ գործառույթներ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները»,- ասաց նա: