կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 12:20
Հասարակություն

Թող բոլորն էլ գնան, ծառայեն. Արմենի հոր կոչը

Թող բոլորն էլ գնան, ծառայեն. Արմենի հոր կոչը

Անցյալ տարի բանակի օրվան նվիրված մեծ միջոցառում էր կազմակերպվել Արմեն Հովհաննիսյանի զորամասում: Նա այդ օրը սպասել էր ծնողներին, բայց քանի որ նոր էր արձակուրդից վերադարձել, ծնողները նախընտրել էին որոշ ժամանակ սպասել, հետո այցելել նրան: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում պատմեց հունվարի 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակմանը զոհ դարձած Արմեն հայրը` Լևոն Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով` որդին երբեք չի խուսափել կամ դժգոհել ծառայությունից, միշտ ուրախությամբ է պատմել բանակի և ծառայակիցների մասին: Արմնեի հայրը, ով ժամանակին խորհրդային բանակի կազմում ծառայել է Հունգարիայում, խոսելով 1982-ականների և ներկայիս ծառայության մասին, նշեց, որ իր ծառայության տարիներին էլ դժվարություններ եղել են, բայց նման դրություն չի եղել:

 

«Եթե պատերազմական ժամանակաշրջանում իմ երեխան զինակոչվեր, հաստատ իրա կողքին կլինեի»,- ասաց նա և հպարտությամբ նշեց, որ միշտ էլ պարծեցել է, որ իր տղան ծառայում է բանակում: «Իմ տղու ճակատը բարձր ա, նա այն բանն է արել, որը պետք է աներ ամեն մի հայ»:,- հպարտությամբ ասաց Արմենի հայրը:

 

Խոսելով բանակից խույս տվող տղաների մասին` նա ասաց. «Եթե մեր տղաները չլինեն սահմաններին, ոչ մեկ չի կարող հանգիստ լինել: Ինչքան հնարավոր է, թող բոլոր տղաներն էլ ծառայեն, որ մյուս երեխաների համար էլ լավ լինի. օրինակ` մեկը չընկճվի այն մտքից, որ ինքը գնացել ա բանակ, քանի որ շինարարի տղա է, իսկ մյուսը պաշտոնյայի զավակ է, չի գնացել: Թող բոլորին մի աչքով նայեն, թող բոլորն էլ գնան, ծառայեն»:

 

Ներկայումս ծառայության մեջ գտնվող զինվորներին Արմենի հայրը զանկացավ անկոտրում կամք, զգոնություն և խաղաղություն:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: