կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 20:07
Տարածաշրջան

Մենք կողմ ենք արտահայտվում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման ավարտին` առանց որևէ նախապայմանի. Զախարովա

Մենք կողմ ենք արտահայտվում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման ավարտին` առանց որևէ նախապայմանի. Զախարովա

Մենք կողմ ենք արտահայտվում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման ավարտին` առանց որևէ նախապայմանի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռազմագերիների և այլ պահվող անձանց թեման պահպանում է իր ակտուալությունը, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման համատեքստում:

Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ քաղաքացիների վերադարձը Երևան և մենք կողմ ենք արտահայտվում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման ավարտին` առանց որևէ նախապայմանի:

Միևնույն ժամանակ մենք կարևոր ենք համարում լուծել նաև այլ մարդասիրական խնդիրներ, մասնավորապես կապված ականազերծման և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ: Մեր ջանքերը այդ ուղղությամբ, կարծում եմ, դուք գիտեք»,- հայտարարել է Զախարովան: