|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները մի քանի պատվիրակությունների հետ քննարկումներից հետո համաձայնել են վերանայել դրոշների քաղաքականությունը և ազգային, տարածաշրջանային և տեղի դրոշները նույնպես թույլատրել:
Այս մասին հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը` կոչ անելով ավելի հանդուրժող լինել մյուսների դրոշների նկատմամբ՝ հաշվի առնելով մրցույթի ոչ քաղաքական բնույթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն ավելի վաղ ներկայացրել էին այս տարվա «դրոշների քաղաքականությունը», որով արգելվում էր համերգի դահլիճ տանել որոշ դրոշներ, այդ թվում ԼՂՀ դրոշը: