|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Էրդողանի` «մեզ Սևրի պայմանագիր ցույց տալով՝ Լոզանի պայմանագիր պարտադրեցին» խոսքերի պատասխանը չի ուշացել Հունաստանից:
Ըստ Siyasihaber3-ի՝ Հունաստանի պաշտպանության նախարար, «Անկախ հույներ» կուսակցության նախագահ Փանոս Քամենոսը պատասխանել է Էրդողանին՝ իր խոսքը սկսելով հետևյալ կերպ. «Միջազգային համաձայնագրերը քննադատելու համարձակություն ցուցաբերողներին ցանկանում եմ մեսիջ հղել»: Նա նշել է, որ Թուրքիան պարբերաբար իր հայտարարություններով փորձում է մթնոլորտը թեժացնել:
«Եթե Էրդողանը ցանկանում է Լոզանի պայմանագիրը չեղարկել, կվերադառնանք Սևրի պայմանագրին: Մի կետ կա, որ բոլորս պետք է հասկանանք՝ Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստները, ռազմական հեղաշրջման փորձից հետո նրա ուժի նվազումը, Սիրիայում անվերջ պարտությունները նրան ստիպում են այսպիսի հիմար հայտարարություններ անել: Դրա հետևանքը բոլորս տեսանք՝ ծնկի իջած Էրդողանը ՌԴ-ի նախագահ Պուտինից ներողություն խնդրեց Սիրիայի վերաբերյալ իր հայտարարությունների համար: Նա պետք է հասկանա, որ ներքին քաղաքականության համար չի կարող անհանգստացնել միջազգային հանրությանն ու Հունաստանին»,- ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը: