կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-29 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավարևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում՝  նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: