Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից Yerkir.am-ին հաղորդում են, որ Երևան քաղաքում` սեպտեմբերի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-20-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ 16+18,
Լոռի՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19,
Տավուշ՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,
Արարատ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,
Արմավիր՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռները՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +20+22: