|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը Ավանեսովի փողոցի թիվ 10 շենքի մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1949 թ. ծնված Վարդիթեր Դ.-ի պարանոցի ոսկյա վզնոցը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս:
Նոյեմբերի 25-ին կինը ոստիկանության police.am կայքում զետեղված «Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվեցին և ձերբակալվեցին» հրապարակման լուսանկարներից ճանաչել է իր ոսկյա վզնոցը հափշտակող անձին:
Նա ոստիկաններին հայտնել է, որ իր վզնոցը բացահայտ հափշտակել է լուսանկարում պատկերված Սուրեն Կ.-ն, որը կալանավորվել է ավազակային հարձակում կատարելու համար:
Կատարվում է նախաքննություն: