կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 11:43
Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանին մի’ դարձրեք ձեր հարազատը. Գալուստ Սահակյանը՝ Զուրաբյանին

Լևոն Տեր-Պետրոսյանին մի’ դարձրեք ձեր հարազատը. Գալուստ Սահակյանը՝ Զուրաբյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների հարցի քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե ելույթ կունենա որովհետև պատգամավորի ելույթում իր անունն է հնչել:

«Նախ` 90-ական թվականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր: Այլ բան է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելը, այլ հարց է խոսել այն մարդկանց մասին, ովքեր այդ ժամանակ որոշել էին սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին: Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի' դարձրեք ձեր հարազատը, նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է, և այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովել է Լևոն Տեր-Պետրոսյանին:

1995թ. բոլորս միասին եկել ենք Ազգային Ժողով միայն մեկ նպատակով` մենք պաշտպանում ենք Ղարաբաղը, որը վերջում դուք ուզում էիք տալ: Ինչ վերաբերում է մեր համագումարին, 7 հազարին, 8 հազարին, այնպես արեք` դուք էլ կարողանաք մասնակցել ընտրություններին: Մեր համագումարը և յոթ հազար անդամները ձեր գործունեությանը չեն կանխարգելում»,- ասաց Գալուստ Սահակյանը: