կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 18:39
Քաղաքական

Դուք մեր երեխաների կյանքով ձեր կյանքն եք ապահովագրում․ Գերիի հարազատը՝ Փաշինյաններին

Այս կառավարությունից ես ոչ մի ակնկալիք չունեմ։ տարուց ավելի է  իմ տղան գտնվում է Բաքվի բանտում․․․ Մեր պետությունը, մեր ղեկավարությունը, մեր կառավարությունը արհամարհած ունի ծնողների, տղաների վրա։ Մոռանում են, որ այդ տղաների կյանքի գնով են այսօր իրենց ընտանիքներն ապրում, ինչքա՞ն կարելի է  արհամարհել հայ ծնողին, հայ մորը։ Այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց շիկրակցի գերիների ծնողներից։

Նշենք, որ գերիների հարազատները կառավարության մոտ ակցիա են անում՝ պահանջելով իշխանություններից ետ վերադարձնել իրենց որդիներին։

«Պարոն վարչապետ, եթե դուք արհամարհում եք հայ ծնողներին ես դիմում եմ ձեր տիկնոջը։ Տիկին, Աննա Հակոբյան, Դուք մեր երեխաների կյանքով ձեր կյանքն եք ապահովագրում։ Ժամանակին ասում էիք գերիները մեր եղբայրներն են, այսօր արհամարհում եք այդ գերիների ծնողներին»։